Լևանդովսկին գերազանցել է Մեսսիի ու Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը

Լևանդովսկին գերազանցել է Մեսսիի ու Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը

03/11/2021 - 10:47

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բենֆիկայի» նկատմամբ։

Մյունխենյան ակումբի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Ռոբերտ Լևանդովսկին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Լեհ գոլահարը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը, իսկ մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 81-ի։

Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, մինչ այս պահը մրցաշարի շրջանակում որևէ մեկին չէր հաջողվել 100 խաղում հասնել խփած գոլերի նման քանակի։

Այդ կերպ 33-ամյա հարձակվողը գերազանցել է Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշները, ովքեր ՉԼ շրջանակում 100 հանդիպում անցկացնելուց հետո իրենց ակտկվում ունեցել են համապատասխանաբար 77 ու 64 գոլ

Gayern&Germany-ն էլ նշում է, որ Լևանդովսկին վեցերորդ ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում գոլի հեղինակ է դառնում իր 100-րդ խաղում։ Մինչ այս պահը դա հաջողվել էր միայն Թիերի Անրիին, Զլատան Իբրահիմովիչին, Կրիշտիանու Ռոնալդուին, Տոնի Կրոսին և Անդրեա Պիռլոյին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023