Լևանդովսկի. «Իրավիաճկն ինձ համար հեշտ չէ»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին.
«Շուտով հանդիպում է տեղի ունենալու ակումբի ղեկավարության հետ, սակայն որևէ արտասավոր բան դեռևս տեղի չի ունենում։ Ես այդ ամենը տեսնում եմ ու զգում։
Իրավիճակն ինձ համար հեշտ չէ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, որ Լևանդովսկին հրաժարվել է պատասխանել այն հարցին` արդյո՞ք նա ցանկանում է մնալ «Բավարիայում», թե` ոչ։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի ու մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ տեղի ունեցած բանակցություններն արդյունք չեն տվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆաբրիցո Ռոմանո