Լևանդովսկի. «Եթե «Ոսկե գնդակը» չչեղարկեն, այն կստանա Բենզեման»

Լևանդովսկի. «Եթե «Ոսկե գնդակը» չչեղարկեն, այն կստանա Բենզեման»

14/10/2022 - 14:28

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Movistar-ի հետ զրույցում նշել է, որ 2022 թ. «Ոսկե գնդակի» ֆավորիտներից մեկը «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման է.

«Բենզեման ֆավորիտներից մեկն է։ Իհարկե, եթե «Ոսկե գնդակի» հանձնումը չչեղարկեն, ապա, ամենայն հավանականությամբ, այն կստանա հենց նա»,- նշել է լեհ ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը չեղարկվեց ու չկայացավ։ Այդ տարի մրցանակն, ամենայն հավանականությամբ, ստանալու էր հենց Լևանդովսկին

Հավելենք, որ «Ոսկե գնդակ-2022»-ի մրցանակաբաշխությունը կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023