Լևանդովսկին վերջին 10 տարում բոլոր մրցաշարերում ամենաշատ հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստն է 📸
Լևանդովսկին վերջին 10 տարում բոլոր մրցաշարերում ամենաշատ հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստն է 📸
12/11/2025 - 16:55

«Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի խաղում (4:2) «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկ է գրանցել և շրջանցել «Բավարիայի» ֆուտբոլիստ Հարի Քեյնի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Transfermarkt-ը։

Լեհ ֆուտբոլիստը դարձել է վերջին 10 տարում բոլոր մրցաշարերում հեթ-տրիկ ձևակերպած ֆուտբոլիստը։ Նա 556 խաղում մրցակիցների դարպասը 3 գնդակ ուղարկել է 26 անգամ։ Քեյնը 558 խաղում 25 հեթ-տրիկ է գրանցել։

Վերջին 10 տարում ամենաշատ հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստները.

  1. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան) – 556 խաղ, 26 հեթ-տրիկ
  2. Հարի Քեյն (Անգլիա) – 558 խաղ, 25 հեթ-տրիկ
  3. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 413 խաղ, 23 հեթ-տրիկ
  4. Լիոնել Մեսի (Արգենտինա) – 451 խաղ, 23 հեթ-տրիկ
  5. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – 536 խաղ, 23 հեթ-տրիկ
  6. Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա) – 296 խաղ, 21 հեթ-տրիկ
  7. Սերխիո Ագուերո (Արգենտինա) – 252 խաղ, 10 հեթ-տրիկ
  8. Լուիս Սուարես (Ուրուգվայ) – 367 խաղ, 10 հեթ-տրիկ
  9. Վիսամ Բեն Յեդեր (Ֆրանսիա) – 388 խաղ, 10 հեթ-տրիկ
  10. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն) – 408 խաղ, 10 հեթ-տրիկ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025