Լևանդովսկին պարզապես փայլում է
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանը պարզապես ֆանտաստիկ է մեկնարկել։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում Լևանդովսկին մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 22 գոլի հեղինակ։
Նա այս ցուցանիշով լավագույնն է Եվրոպայում։ Նրան այս ցուցանիշով հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթերլինգն, ով բոլոր մրցաշարերում 17 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։
# Բավարիա, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Ռոբերտ-Լևանդովսկի