Լևանդովսկին ու Ֆաթին միացնում են շարժիչները. Բարսելոնան ջախջախեց Ռեալ Սոսիեդադին🎥
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեի դրությամբ կողմերը փոխանակվել էին խփած մեկական գնդակով։
Արդեն 1-ին րոպեին «բլաուգրանային» հաշվի մեջ առաջ մղեց Ռովերտ Լևանդովսկին, իսկ բասկյան ակումբի պատասխան գոլը խփեց Ալեքսանդր Իսակը։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Սոսիեդադն» ավելի լավ տեսք ուներ և կարող էր նվազագույնը երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Միկել Մերինոյի և Դավիդ Սիլվայի հարվածներից հետո «Բարսելոնային» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
Ամեն դեպքում կողմեր ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսը մեկնարկել և ընթանում էր հավասար պայքարում, սակայն 64-րդ րոպեին հյուրերի գլխավոր մարզիչ Խավին Ֆերրան Տորեսի փոխարեն դաշտ դուրս բերեց Անսու Ֆաթիին։
Ֆաթին անմիջապես բեկեց հանդիպման ընթացքն ու 66-րդ և 68-րդ րոպեներին գոլային փոխանցումներ կատարեց համապատասխաբաբար Ուսման Դեմբելեին ու Ռոբերտ Լևանդովսկիին։
79-րդ րոպեին էլ լեհ ֆուտբոլիստը կրունկով կատարած ֆանտաստիկ փոխանցումով Ֆաթիին վերարադարձրեց «պարտքը», ով էլ դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Բարսելոնան», երկրորդ կեսում բեկելով հանդիպման ընթացքը, 4:1 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին»։
Այս հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 4 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Ռեալ Սոսիեդադը», 3 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Ուսման-Դեմբելե, Ռեալ-Սոսիեդադ, Ռոբերտ-Լևանդովսկի