Լևանդովսկին հրաժեշտ է տվել Բավարիայի ֆուտբոլիստներին ու թիմակիցներին📸
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Կատալոնական ակումբն ավարտին է հասցրել գործարքը, որի դիմաց կվճարի 50 մլն եվրո, իսկ լեհ ֆուտբոլիստի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով հեղինակավոր Bild պարբերականին, լուսանկար է հրապարակել, թե ինչպես է 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» մարզաբազայում հրաժեշտ տալիս ակումբի մարզչական շտաբին ու խաղընկերներին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 375 հանդիպում` դառնալով 344 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո