Լևանդովսկին, հնարավոր է, հեռանա Բավարիայից
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին սկսել է դիտարկել ակումբից հեռանալու տարբերակներ։
Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն` հղում կատարելով Bild-ին, լեհ հարձակվողը մի շարք պատճառներով դժգոհ է «Բավարիայի» ղեկավարությունից։ Առաջին հերթին դա պայմանավորված է նոր պայմանագրի կնքման հարցի շուրջ բանակցությունների բացակայության և «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ հետաքրքրվածության մասին լուրերի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Լևանդովսկու` «Բավարիայից» հեռանալու տրամադրվածությունը նկատել են նաև նրա թիմակիցներն ու ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչները։
Հավելենք, որ լեհ հարձակվողի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ