Լևանդովսկին հերթական անհավանական ռեկորդն է սահմանել` շրջանցելով Գերդ Մյուլլերի 49 տարվա վաղեկության ցուցանիշը
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» դեմ խաղում։
Մյունխենյան ակումբի վերջին գոլը 87-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, լեհ հարձակվողը 2021 թ. ընթացքում Բունդեսլիգայի շրջանակում խփեց 43-րդ գոլը։
Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի շրջանակում մեկ օրացույցային տարվա ընթացքում երբևէ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը` սահմանելով հերթական անհավանական ռեկորդը։
33-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է «Բավարիայի» նախկին գոլահար Գերդ Մյուլլերի` 49 տարվա վաղեմության ցուցանիշը, ով 1972 թվականին Բունդեսլիգայի շրջանակում խփել էր 42 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Գերդ Մյուլլեր, Ռոբերտ-Լևանդովսկի, Վոլֆսբուրգ