Լևանդովսկին, հանուն Բարսելոնայի, մերժել է մի շարք գրանդ ակումբների
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Interia Sport-ի լրագրող Սեբաստիան Ստաշևսկին, լեհ հարձակվողը, հանուն «Բարսելոնա» տեղափոխության, մերժել է մի շարք գրանդ ակումբների առաջարկները։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին է։
Հիշեցնենք` արդեն կան նախնական տեղեկություններ, որ լեհ հարձակվողը սկզբունքային համաձայնության է հասել «բլաուգրանայի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ