Լևանդովսկին կրկին անմարդկային արդյունավետություն է ցուցադրում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բավարիան» ջախջախիչ հաշվով հաղթանակը տարավ։
Հանսի Ֆլիկի սաների հերթական զոհը «Այնտրախտն» էր, որին մյունխենյան ակումբը հաղթեց 5։0 հաշվով։ «Գերմանական մեքենայի» կազմում շարունակում է փայլել Ռոբերտ Լևանդովսկին, ով կրկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Լեհ հարձակվողի անվան դիմաց Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 5 խաղից հետո արդեն 10 գոլ կա։
«Բավարիայի» կազմից մեկական գոլ էր հեղինակեցին Լերոյ Սանեն ու Ջամալ Մուսիալան։
«Բավարիան» վաստակեց 12 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Առաջնության առաջատարը 13 միավորով «Լայպցիգն» է։ «Այնտրախտը» միավորով 6-րդն է։
# Այնտրախտ, Բավարիա, Բունդեսլիգա, Լերոյ-Սանե, Ջամալ Մուսիալա, Ռոբերտ-Լևանդովսկի