Լևանդովսկին իր ոճի մեջ էր. Բավարիան ջախջախեց Քյոլնին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Քյոլնի» դեմ։
Մյունխենյան ակումբը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին ու ջախջախեց 4:0 հաշվով։
հանդիպման հերոս դարձավ Ռոբերտ Լևանդովակին, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կորենտեն Տոլիսոն։
Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում խփել է արդեն 23 գոլ և շարունակում է վստահ գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հավելենք, որ այս խաղում երկու գոլային փոխանցում կատարեց Թոմաս Մյուլլերը, ով Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 19 խաղում դարձել է 16 ասիստի հեղինակ և այս ցուցանիշով լավագույնն է Բունդեսլիգայում։
Այս հաղթանակից հետո Յուլիան Նագելսմանի թիմը վաստակեց 46 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Քյոլնը», 28 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս Մյուլլեր, Կորենտեն Տոլիսո, Յուլիան Նագելսման, Ռոբերտ-Լևանդովսկի, Քյոլն