Լևանդովսկիի դուբլը. Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ🎥

Լևանդովսկիի դուբլը. Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ🎥

18/08/2024 - 01:31

Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Համառ պայքարում անցած խաղում «բլաուգրանան» կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերից հաշիվը բացել էր Ուգո Դուրոն։

Այսպիսով, «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի օրոք առաջին պաշտոնական խաղում հաղթանակ տարավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023