Ժորդի Ալբայի տպավորիչ «կրակոցը» Գրանադայի դարպասին🎥
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» թրիլլերային սցենարով ընթացած խաղում լրացուցիչ ժամանակում 5։3 հաշվով հաղթեց «Գրանադային» և պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակչում։
Հանդիպման հերոս դարձավ Ժորդի Ալբան, ով ամենակարևոր պահերին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանացի եզրային պաշտպանը նախ 90+2-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2։2, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա 100-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Անտուան Գրիզմանին, իսկ 113-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը վերադարձրեց իր պարտքը՝ գոլային փոխանցում կատարելով արդեն Ալբային։
Ալբայի գոլերից հատկապես տպավորիչ ստացվեց հենց երկրորդը, երբ Գրիզմանի կատարած բարձր փոխանցումից հետո 31-ամյա պաշտպանը չսպասեց գնդակն իջնի և մեկ հպումով օդից կարվածեց՝ դառնալով տպավորիչ, գեղեցիկ գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Գրանադա, Ժորդի Ալբա