Լրագրող. «Մբապեն ծալեց ծունկը և միտումնավոր ավելի ուժեղ հարվածեց» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ալավեսին»։
Հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն անչափ կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի նկատմամբ ու կարմր քարտ ստացել։
COPE պարբերականի լրագրող Պակո Գոնսալեսը կարծում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը միտումնավոր է խախտել կանոնները.
«Անտոնիո Բլանկոյի բախտը բերեց, քանի որ եթե նրա ոտքը դիպչեր գետնին, կարող էր կոճը նույնիսկ կոտրել։
Ակնհայտ է, որ Մբապեն միտումնավոր խախտեց կանոնները։ Նա ծալեց ծունկը և միտումնավոր ավելի ուժեղ հարվածեց»,- ասել է լրագրողը։
Հավելենք, որ Մբապեին այդ խախտման համար սպառնում է 2-4 խաղով որակազրկում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անտոնիո Բլանկո, Լա-լիգա, Կիլիան-Մբապե, Պակո Գոնսալես, Ռեալ Մադրիդ