Լրագրողը քննադատել է Մեսսիին և Ռոնալդուին սոցիալական ցանցերում գովազդի համար

Լրագրողը քննադատել է Մեսսիին և Ռոնալդուին սոցիալական ցանցերում գովազդի համար

08/01/2023 - 01:17

Լրագրող Խոսե Մանուել Ռիբեյրուն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Պատճառը ֆուտբոլիստների` գովազդն է սոցիալական ցանցերում։

«Մեր օրերի գլխավոր սոցցանցում` Instagram-ում, Ռոնալդուին և Մեսսիին հետևում է գրեթե մեկ միլիարդ մարդ (Խմբ.` Ռոնալդուի հետևորդների թիվը կազմում է 530, իսկ Մեսսիինը`416 մլն)։

Կարճ ասած` յուրաքանչյուր ութերորդ մարդ ինչ-որ չափով տեսնում է, թե ինչ են մտածում, ասում ու անում այս երկու մարդիկ։

Նայելով նրանց օգտահաշիվներին՝ ես եկա այն եզրակացության, որ Ռոնալդուն հսկայական ներդրում է ունենում մազերի թեփոտման վերացման գործում՝ ամեն տարի «փրկելով» հազարավոր սև և մուգ կապույտ պիջակների կյանքեր (խմբ.` խոսքը շամպունի գովազդի մասին է), իսկ Մեսսին կանգնած է փոքր չափսերով տաբատները (44 չափս) վերացնելու շեմին՝ Messi Burger-ի և Hard Rock Café ֆրիի պատճառով:

Մեսսին հասարակությանը պատվաստման կանչելու և ՈւՆԻՍԵՖ-ի կոչը փոխարինում է խոլեստերինով։

Ռոնալդուի էջում ես գտա նաև կրթաթոշակների ծրագրեր, որոնք նա առաջարակում է ուսանողներին։

Ինչ-որ բան գովազդելը նրանց իրավունքն է, սակայն երբեք նման ազդեցիկ երկու տղամարդու չեմ հանդիպել: Սա փաստ է»,- գրել է Ռիբեյրոն Publico-ի իր սյունյակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023