Լուկա Յովիչը պատմել է, թե ինչպես է Ռեալը հայտնվել կարանտինում
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը պատմել է, թե ինչպես ակումբը հայտնվել կարանտինում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Ռեալի» բակսետբոլային ակումբի խաղացողներից մեկի կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել, և քանի որ ակումբի ֆուտբոլային և բասկետբոլային ակումբները մարզվում են միևնույն մարզաբազայում, ապա «արքայական» ակումբը 15 օր կանցկացնի կարանտինում։
«Չորեքշաբթի օրը մենք մարզվում էինք ակումբի պարզաբազայում, այնուհետև եկան ակումբի ադմինիստրատորները և ասեցին, որ ամեն ինչ երկու շաբաթով դադարեցվում է։ Մեզ ասացին, որ պետք է մնանք տանը և ոչ մի դեպքում չլքենք Մադրիդը։
Ես վնասվածք ունեի և մի քանի շաբաթ չէի մարզվում։ Ես օրեր առաջ այդ բասկետբոլիստի հետ լողացել եմ նույն լողավազանում, սակայն ինձ մոտ որևէ ախտանշան չկա, ինձ լավ եմ զգում»,- սերբ հարձակվողի խոսքերը մեջբերում Marca-ն։
Նշենք, որ «Ռեալի» բասկետբոլային թիմից կորոնավիրուսով վարակված է Թրեյ Թոմկինսը, իսկ Լա լիգան այս իրավիճակով պայմանավորված որոշում կայացրեց առաջնությունը երկու շաբաթով դադարեցնել։
# Լա-լիգա, Լուկա-Յովիչ, կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ