Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ

Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ

17/07/2024 - 18:58

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտան Լուկա Մոդրիչը կշարունակի մրցելույթներն իսպանական գրանդում։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ խորվաթ ֆուտբոլիստի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը նոր պայմանագիր է կնքվել։

38-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից` 534 խաղում դառնալով 39 գոլի ու 86 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2024/25 մրցաշրջանում լինելու է մադրիդյան ակումբի ավագը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023