Լուկա Զիդանը վարձավճարով կտեղափոխվի Ռասինգ
«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իսպանական 2-րդ դիվիզիոնում:
Ինչպես հայտնում է Marca-ն, 21-ամյա դարպասապահը կտեղափոխվի «Ռասինգ», որն անցած մրցաշրջանում խաղում էր 3-րդ դիվիզիոնում, իսկ այժմ մտադիր է վերադառնալ Լա լիգա:
Զիդանն անձամբ է խնդրել ակումբին, որպեսզի Լուկան վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ, քանի որ վերջինս ունի խաղային պրակտիկայի պակաս:
Ընդ որում, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչն անձամբ է խորհուրդ տվել որդուն տեղափոխվել հենց «Ռասինգ»:
Լուկա Զիդանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը և սպասվում է, որ այն կերկարացվի: