Վասկեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում
«Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, ամենայն հավանակությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել՝ աշխատավարձի 10% կրճատմամբ, ինչը չի գոհացրել Վասկեսին։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը մերժել է հարազատ ակումբին և կարծես նրա պատասխանը վերջնական է։ Եթե կողմերը նոր պայմանագիր չկնքեն, ապա Վասկեսը 2021 թվականի հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։
Հաղորդվում է, որ այդ փաստից ցանկանում են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բավարիան», որոնք պատրաստ են Լուկաս Վասկեսին առաջարկել 4 տարվա պայմանագիր և ավելի բարձր աշխատավարձ, քան նա ստանում է «Ռեալում»։ Ներկա պահին խաղացողի տարեկան աշխատավարձը 3․5 մլն եվրո է։
Վասկեսը ոչ միայն համաձայն չէ աշխատավարձի նվազմանը, այլև կարծում է, որ իր եկամուտը պետք է ավելանա, քանի որ նրա աշախատավարձը «Ռեալում» մշտապես ցածր է եղել։
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ «Բավարիան» արդեն բանակցություններ է վարում Լուկաս Վասկեսի հետ։ Նշվում է, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն հասել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լուկաս Վասկես, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ