Լուկաս Սելարայանն անվանական մարզաշապիկ է նվիրել Մեսիին 📸
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հանդիպել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին ու նրան անվանական մարզաշապիկ նվիրել.
«Իրականացրի լավագույններից լավագույնին ճանաչելու իմ երազանքը։
Լեո, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու քո տանն ընդունելու, մի քիչ զրուցելու, քեզ նվիրելու իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը։ Այս օրը երբեք չեմ մոռանա։
Ամեն ինչից զատ, ուզում եմ ասել շնորհակալություն քեզ բոլորիս համար օրինակ ու ոգեշնչման աղբյուր լինելու համար։ Շնորհակալ եմ նաև մեզ սովորեցնելու համար պայքարել ու գնալ մեր երազանքների հետևից, երբեք չհանձնվել, որքան էլ ճանապարհին լինեն դժվարություններ։ Քո համեստությունն ու պարզությունը ինձ կյանքի մեծ դաս են տվել»,- գրել է Սելարայանը սոցցանցերում։
33-ամյա Սելարայանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2021-25 թվականներին, 26 խաղում խփել 5 գոլ, կատարել 3 ասիստ։
Արգենտինացի Մեսին 2023թ. հուլիսից հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բելգրանո, Ինտեր-Մայամի, Լիոնել-Մեսսի, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական