Լուկաս Սելարայանի ֆանտաստիկ գոլը «Բելգրանոյի» կազմում 🎥
Արգենտինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բելգրանոն» սեփական դաշտու 1:2 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, թիմի ավագ Լուկաս Սելարայանը, որը 36-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը։
33-ամյա ֆուտբոլիստը գրավել է Արգենտինայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Սերխիո Ռոմերոյի պաշտպանած դարպասը։
«Արգենտինոս Խունիորսը» կամային հաղթանակ է տարել` դուրս գալով գավաթի եզրափակիչ, «Բելգրանոն» ավարտել է մրցելույթը մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի գավաթ, Արգենտինոս Խունիորս, Բելգրանո, Լուկաս Սելարայան, Սերխիո Ռոմերո