Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլային փոխանցումը Շարլոթի 🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 16-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Շարլոթին»։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 43-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց իր թիմակից Կուչոյին, ով էլ հաշիվը դարձրեց 3:0։
Նշենք, որ իր թիմի չորրորդ գոլի դրվագում էլ Սելարայանը կատարեց, այսպես կոչված, նախագոլային փոխանցում, որը ՄԼՍ-ը նույնպես համարում է ասիստ։
30-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 14 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Կալամբուսը» վաստակեց 24 միավոր և Արևելյան գոտում բարձրացավ 5-րդ հորիզոնական։
«Շարլոթը», 21 միավորով, նույն գոտում 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ