Լուկաս Սելարայանի երկու հիասքանչ գոլերը Պորտլենդ Թիմբերսի դեմ խաղում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 23-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջեց «Պորտլենդ Թիմբերսին»։
Հյուրերի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով դարձավ երկու բավական գեղեցիկ գոլի հեղինակ` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
31-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
«Կալամբուսն» այս պարտությունից հետո մնաց 36 միավորով և Արևելյան գոտում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Պորտլենդն» Արևմտյան գոտում, 26 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Հայաստանի-հավաքական, ՄԼՍ, Պորտլենդ Թիմբերս