Լուկաս Սելարայանի գոլն Ալ Էթիֆաքի դեմ խաղում🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ալ Էթիֆաքի» նկատմամբ։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 85-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 1:1։
31-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում խփել է արդեն 2 գոլ։
Նշենք, որ «Ալ Ֆաթեհը» հաղթական գնդակը խփեց 90+3-րդ րոպեին. աչքի ընկավ կաբովերդեցի հարձակվող Ջանինին։
«Ալ Էթիֆաքի» կամզմից էլ 64-րդ րոպեին հաշիվը բացել էր «Լիոնի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Մուսա Դեմբելեն։
Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» վաստակեց 17 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Սթիվեն Ջերարդի թիմը նույնպես իր ակտիվում ունի 17 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Էթիֆաք, Ալ Ֆաթեհ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, Մուսա Դեմբելե, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Սթիվեն Ջերարդ