Լուկաս Պոդոլսկիի ֆանտաստիկ գոլը սեփական կիսադաշտից Պոգոնի դեմ խաղում 🎥

Լուկաս Պոդոլսկիի ֆանտաստիկ գոլը սեփական կիսադաշտից Պոգոնի դեմ խաղում 🎥

07/11/2022 - 19:10

Լեհական Էկստրակլասայի 16-րդ տուրում «Գուրնիկ Զաբժեն» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Պոգոն Շեցինին»։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև գերմանացի անվանի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, ով 73-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը։

Նշենք, որ 37-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Գուրնիկի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 13 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Պոդոլսկին առավել հայտնի է «Քյոլնի» (2003-06 և 2009-12 թթ., 181 հանդիպում, 86 գոլ, 42 ասիստ), «Բավարիայի» 2006-09 թթ., 106 հանդիպում, 26 գոլ, 20 ասիստ), «Արսենալի» (2012-15 թթ., 82 հանդիպում, 31 գոլ, 17 ասիստ), «Ինտերի» (վարձակալություն, 2015 թ. հունվար – հուլիս, 18 հանդիպում, 1 գոլ, 4 գոլային փոխանցում) և Գերմանիայի հավաքականի (2004-17 թթ., 130 հանդիպում, 49 գոլ, 31 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023