Լուկակուն և Լաուտարոն փայլում են, Բորուսիան ճգնաժամի մեջ է?
Չեմպիոնների լիգայի F խմբի շրջանակում կայացավ երկու հանդիպում։ Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ Պրահայի «Սլավիայի» նկատմամբ։
Փայլուն հանդիպում անցկացրին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, ովքեր էլ իրենց գոլերով կերտեցին այս հաղթանակը։ Լաուտարոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Լուկակուն՝ մեկ գոլի։ «Սլավիայի» կազմում միակ գնդակը խփեց Տոմաշ Սոուչեկը։
«Բարսելոնան» էլ «Նոու Կամպ» մարզադաշտում 3։1 հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։ Լեո Մեսսին կատալոնացիների մարզաշապիկով անցկացրեց 700-րդ հանդիպումն՝ իր հաշվի գրանցելով գոլ և 2 գոլային փոխանցում։ Մեսսիից բացի աչքի ընկան նաև Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը։ Դորտմունդցիներին հաջողվեց միայն խաղավարտին մոտ «թրջել» հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն։
Այս հաղթանակից հետո, «Բարսելոնան» վաստակեց 11 միավոր և դարձավ անհասանելի մրցակիցների համար՝ ապահովելով խմբում առաջին հորիզոնականը։ «Ինտերն» ու «Բորուսիան» ունեն 7 միավոր, սակայն «Ինտերը» շրջանցեց «մեղուներին»՝ անհատական խաղերի շնորհիվ։
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա