Լուկակուն հետաքրքրում է Յուվենտուսին

Լուկակուն հետաքրքրում է Յուվենտուսին

06/07/2019 - 11:56

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:

26-ամյա հարձակվողին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Ինտերն» է, սակայն ֆուտբոլիստը հետաքրքրում է թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչիին:

«Յուվենտուսը» դեռ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Լուկակույի տրանսֆրի համար: Հնարավոր է դա միլանցի մրցակիցների գործը բարդացնելու փորձ է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինցիները հետաքրքրվում են «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիով և պատրաստ են նրան վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ, իսկ միլանյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 60 մլն եվրո:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023