Լուկակուն իր առաջին գոլն է խփել Ինտերի կազմում
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գոլի հեղինակ է դարձել Ա սերիայի 1-ին տուրի «Լեչչեի» դեմ հանդպիման ժամանակ (4:0): Սա ֆուտբոլիստի դեբյուտային հանդիպումն էր միլանցիների կազմում:
Բելգիացի հարձակվողը աչքի է ընկել հանդիպման 60-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո:
Ինչպես հայտնում է Squawka-ն, Լուկակուն արդեն 4-րդ ակումբում է կարողացել դեբյուտային խաղում դառնալ գոլի հեղինակ: Մինչ այս բելգիացի հարձակվողը կարողացել է առաջին խաղում գոլի հեղինակ դառնալ՝ «Վեսթ Բրոմվիչում», «Էվերթոնում», «Մանչեսթեր Յունայթեդում» և արդեն «Ինտերում»:
Լուկակուն այս ամռանը 80 մլն եվրոյի դիմաց ՄՅՈւ-ից տեղափոխվեց միլանյան ակումբ: