Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա
Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Գրեմիոյի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա հարձակվողն առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Խալիջ» ակումբից։
Սեյխաթ քաղաքը ներկայացնող ակումբը պատրաստ է եղել Սուարեսի հետ կնքել 18 ամսվա պայմանագիր` այդ ընթացքում վճարելով 6 մլն դոլլար աշխատավարձ։
Այդուհանդերձ, Սուարեսը մերժել է այդ առաջարկը, քանի որ բանավոր համաձայնության է հասել «Գրեմիոյի» հետ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` Սուարեսը «Գրեմիոյի» հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։
Նշենք, որ «Գրեմիոն» բրազիլական Բ սերիայի 2022 թ. մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Ա սերիայի շրջանակում։
Հիշեցնենք, որ Սուարեսի վերջին ակումբն ուրուգվայական «Նասիոնալն» էր, որի կազմում հանդես էր գալիս սույն թվականի հուլիսից` անցկացրած 16 խաղում դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Խալիջ, Բրազիլական Ա սերիա, Գրեմիո, Լուիս-Սուարես, Նասիոնալ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո