Լուիս Սուարեսը շիկահեր է դարձել 📸
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը փոխել է մազերի գույնը։
Ուրուգվայցի գոլահարը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա շիկահեր է։
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Լիվերպուլի» (133 խաղ, 82 գոլ, 34 ասիստ), «Բարսելոնայի» (283 խաղ, 195 գոլ, 113 ասիստ), Մադրիդի «Ատլետիկոյի» (83 խաղ, 34 գոլ, 6 ասիստ), Ամստերդամի «Այաքսի» (159 խաղ, 111 գոլ, 68 ասիստ) և Ուրուգվայի հավաքականի (143 խաղ, 69 գոլ, 39 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։ Նա 2024 թ. հունվարից հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լիվերպուլ, Լուիս-Սուարես, ՄԼՍ, Ուրուգվայի հավաքական