Լուիս Ռուբիալես․ «Չեմ կարող երաշխավորել, որ մրցաշարերը կավարտվեն մինչև հունիսի 30-ը»
Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը խոսել է ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշման մասին։ Ըստ այդ որոշման՝ ներքին առաջնությունները պետք է ավարտվեն մինչև հունիսի 30-ը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, բոլոր բժիշկներին և առողջապահության ոլորտի աշխատակիցներին։ Մենք հպարտանոում ենք նրանցով։
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ բոլոր ներքին մրցաշարերը պետք է ավարտվեն մինչը հունիսի 30-ը, սակայն դա գրեթե անիրականանալի մի բան է։ Ես չեմ կարող երաշխավորել, որ Իսպանիայում ներքին մրցաշարերը կավարտվեն նախքան հունիսի 30-ը։ Անարդարացի կլիներ, եթե Լա լիգայի կամ Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանը չեղյալ համարվեր։ Մենք նաև մեզ չենք կարող թույլ տալ առաջնությունն ամփոփել միայն առաջին շրջանի արդյունքների հիման վրա։ Մենք ցանկանում ենք մինչև վերջ խաղարկել առաջնությունը։
Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մրցաշրջանի մնացած հանդիպումները տեղի ունենա, սակայն ամռանը Սևիլիայում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 40 աստիճանի, իսկ այդ պայմաններում չի թույլատրվում ֆուտբոլ խաղալ։
Գավաթի եզրափակչի օրը հայտնի չէ։ Ֆեդերացիան ցանկանում է, որ այն անցնի երկրպագուների մասնակցությամբ և մենք մրցաշրջանը այնքան կերարկացնենք, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի մրցաշարերն ավարտվեն»,- նշել է Ռուբիալեսը, ում խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն։
# Լա-լիգա, Լուիս Ռուբիալես, ՈւԵՖԱ