Լուիս Դիասի կոպտագույն խախտումը Հակիմիի նկատմամբ ու կարմիր քարտը🎥
Լուիս Դիասի կոպտագույն խախտումը Հակիմիի նկատմամբ ու կարմիր քարտը🎥
05/11/2025 - 01:14

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում մրցում է ՊՍԺ-ի դեմ։

45+4-րդ րոպեին մյունխենյան գրանդի վինգեր Լուիս Դիասը կոպտագույն խախտում թույլ տվեց մրցակցի լատերալ Աշրաֆ Հակիմիի նկատմամբ` հասցնելով նրան ծանր վնասվածք։

Գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին սկզբում դեղին քարտ էր ցույց տվել կոլումբացի ֆուտբոլիստին, բայց րոպեներ անց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը` հեռացնելով նրան դաշտից։

Նշենք, որ Դիասը նախքան կարմիր քարտ ստանալը դուբլ էր գրանցել` երկու անգամ գրավելով փարիզյան գրանդի դարպասը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025