Լորան Կոսելնի. Արսենալի համար հիմա ամեն խաղը եզրափակչի նման է
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի «Նապոլիի» հետ հանդիպումից հետո մեկնաբանություն է տվել:
«Մենք գիտեինք, որ «Նապոլին» խաղացել է Չեմպիոնների լիգայում: Այն լավ թիմ է, բայց մենք այստեղ եկել էինք այն մտադրությամբ, որ խփենք և հաղթենք: Լակազետի շնորհիվ դա մեզ հաջողվեց:
Կարևոր է, որ դրա հետ միաժամանակ մենք բաց չթողեցինք: Դա մեզ վստահություն կհաղորդի:
Հիմա ամեն մի խաղ մեզ համար եզրափակչի նման է: Արդեն վաղը կտեղափոխվենք Պրեմիեր Լիգա:»,- Կոսելնիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: