«Լոկոմտիվին» չի գոհացրել Թիկնիզյանի վերաբերյալ ստացած տրանսֆերային առաջարկը
Մոսկվայի «Լոկոմոտիվը» մերժել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի վերաբերյալ ստացած տրանսֆերային առաջարկը, գրում է «Чемпионат»-ը։
Սերբական «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար հավելավճարները ներառյալ առաջարկել է 2 միլիոն եվրո։ Գումարի չափը չի գոհացրել մոսկովյան ակումբի ղեկավարությանը։ Կողմերի բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ հայ պաշտպանը հայտարարել էր, որ դժգոհ է «Լոկոտիվում» իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ, Ցրվենա Զվեզդա