Լոկոմոտիվն ու Զենիթը համաձայնության են հասել Տիկնիզյանի տրանսֆերի հարցում
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։
Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, ակումբները տրանսֆերի հարցում հասել են համաձայնության։
Հաղորդվում է, որ «Լոկոտիվին» հաջողվել է ավելացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարվելիք գումարը։
Ըստ նախնական տեղեկությունների` «Զենիթը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 7+1 մլն եվրո և 10% մասնաբաժին նրա հաջորդ վաճառքից։
Եթե գործարքը կայանա, Նաիրը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` 1,2 մլն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ պետերբուրգյան ակումբը Տիկնիզյանին իր շարքերում ցանկանում է տեսնել նախքան փետրվարի 1-ը, քանի որ «Զենիթն» այդ օրը մեկնելու է երկրորդ ուսումնամարզական հավաքին։
«Լոկոմոտիվը» «Զենիթի» խնդրանքով Տիկնիզյանին խադաշտ դուրս չի բերել հունվարի 24-ին «Ակրոնի» դեմ կայացած ընկերական խաղում։
Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիսը Ռուսաստանի գործող չեմպիոնի կազմը համալրելու վերաբերյալ դեռևս վերջնական համաձայնություն չի տվել։
Հավելենք, որ Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, ՌՊԼ, տրանսֆերներ