Լոկոմոտիվը սահմանել է Տիկնիզյանի հրաժարագինը
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, բացի եվրոպական ակումբներից, սկսել է հետաքրքրվել նաև «Զենիթը»։
Աղբյուրի փոխանցմամբ` Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը փոխարինող է փնտրում Դանիլ Կրուգովոյի համար, ով 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է ԲԿՄԱ։
Հաղորդվում է, որ Տիկնիզյանը նույնպես հայտնվել է «Զենիթի» short-list-ում, ում վաճառքից «Լոկոմոտիվը» ցանկանում է վաստակել 10-12 մլն եվրո։
Այդուհանդերձ, նշվում է, որ «Զենիթը» դեռևս չի շտապում որոշում կայացնելու հարցում։
«Զենիթը», բացի Տիկնիզյանից, հետաքրքրված է նաև մի շարք այլ լատերալների ծառայություններով, որոնք կարող են ավելի մատչելի արժենալ ակումբի համար։
Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ Նաիր Տիկնիզյանին ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենց շարքերում են ցանկացել տեսնել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Իվան Կարպով, Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ