Լյուքսեմբուրգը շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև Իսլանդիային 🎥

Լյուքսեմբուրգը շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև Իսլանդիային 🎥

09/09/2023 - 12:01

Եվրո-2024-ի որակավորման 5-րդ տուրում Լյուքսեմբուրգի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։

Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Լյուկ Հոլցի թիմի գոլերը խփեցին Մաքսիմ Շանոն, Իվանդրո Բորխես Սանչեսն ու Դանիել Սինանին։

«Վիկինգների» կազմից աչքի ընկավ Հակոն Արնար Հարալդսոնը։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Սլովակիա 0:1 Պորտուգալիա

Բոսնիա և Հերցեգովինա 2:1 Լիխտենշտեյն

5-րդ տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 15 միավոր
  2. Սլովակիա – 10 միավոր
  3. Լյուքսեմբուրգ – 10 միավոր
  4. Բոսնիա և Հերցեգովինա – 6 միավոր
  5. Իսլանդիա – 3 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023