«Լյուցերնի» Մ-15 թիմը 7:1 հաշվով հաղթել է կանանց Շվեյցարիայի հավաքականին
Կանանց Շվեյցարիայի հավաքականը պատրաստվում է հուլիսի 2-ին մեկնարկող Եվրոպայի տնային առաջնությանը։
Watson-ի տեղեկություններով` հունիսի 19-ին շվեյցարուհիները փակ դռների հետևում ընկերական հանդիպում են անցկացրել երկրի Սուպերլիգան ներկայացնող «Լյուցերնի» Մ-15 թիմի հետ և պարտվել 1:7 հաշվով։
Suisse Alert-ը գրում է, որ Շվեյցարիայում ցանկացել են գաղտնի պահել կատարվածը, սակայն «Լյուցերնի» պատանի ֆուտբոլիստներից մեկը սոցցանցերում հանդիպման արդյունքի մասին ոչ միտումնավոր հայտնել է։
Տեղի ունեցածը Շվեյցարիայում լուրջ քննարկուկների ու քննադատությունների պատճառ է դարձել։ Երկրի մամուլը կասկածի տակ է դրել, որ կանանց ազգային հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Պիա Սունդհագեի աշխատանքն այժմ վտանգված է։
Կանանց Շվեյցարիայի ազգային հավաքականը Եվրո-2025-ի A խմբում է ու կմրցի Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի թիմերի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրո-2025, Լյուցերն, Լյուցերն Մ-15, Կանանց Եվրոպայի առաջնություն-2025, Կանանց Շվեյցարիայի հավաքական, կանանց ֆուտբոլ