Լյուկ Դե Յոնգ. «Ինձ համար Կումանը շատ լավ մարզիչ է»
Հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգը խոսել է իր` «Բարսելոնայից» «Սևիլիա» տեղափոխության մասին.
«Սա ինձ համար հիանալի հնարավորություն է։ Աշխարհի մեծագույն ակումբում խաղալը հիանալի զգացողություն է։
Հուսով եմ ` ինձ ամեն ինչ հեշտ կտրվի ակումբի և երկրպագուների հետ, և ես կկարողանամ «Բարսելոնայում» ցույց տալ իմ լավագույն որակները։
Ես մշտապես լավ հարաբերություններ եմ ունեցել Ռոնալդ Կումանի հետ` դեռ Հոլանդիայի հավաքականում աշխատելու տարիներից սկսած։ Մենք շատ ենք խոսել մարտավարության և այլ ֆուտբոլային թեմաների մաիսն։ Նա ինձ համար շատ լավ մարզիչ է։
Տեղափոխվել «Բարսելոնա» և կրկին աշխատելը նրա հետ յուրահատուկ իրադարձություն է»,- հոլանդացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան», գնման իրավուքնով, «Սևիլիայից» վարձակալեց Լյուկ Դե Յոնգին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լյուկ դե Յոնգ, Հոլանդիայի հավաքական, Ռոնալդ Կուման, Սևիլիա, տրանսֆերներ