Լյորիսն ու Սոնը քիչ մնաց ձեռնամարտի բռնվեին հենց դաշտում?
Երեկ՝ հուլիսի 6-ին, անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 24-րդ րոպեին, երբ մերսիսայդյան ակումբի կենտրոնական պաշտպան Մայքլ Քինը գրավեց սեփական դարպասը։
Երբ թիմերը գնում էին ընդմիջման «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն ու վինգեր Հին Մին Սոնը հանդերձարան տանող ճանապարհին քիչ մնաց ձեռնամարտի բռնվեին հենց խաղադաշտում։ Ֆրանսիացի դարպասապահը էմոցիոնալ կերպով հարձակվող հարավկորեցի ֆուտբոլիստի վրա՝ բացատրություն պահանջելով դրվագներից մեկի համար, և եթե նրանց թիմակիցները չխառնվեին, ապա բանը, հնարավոր է, հասներ նաև ձեռնամարտին։
Իրավիճակը հանդերձարանում կարծես թե հարթվել էր, քանի որ հանդիպման հաղթական ավարտից հետո Լյորիսն ու Սոնը ջերմագին գրկախառնվեցին։
# ԱՊԼ, Էվերտոն, Հին Մին Սոն, Ուգո Լյորիս, Տոտենհեմ