Լաուտարոն հերոսանում է`  հաղթանակ պարգևելով Ինտերին Ռոմայի դեմ խաղում 🎥

Լաուտարոն հերոսանում է` հաղթանակ պարգևելով Ինտերին Ռոմայի դեմ խաղում 🎥

21/10/2024 - 00:40

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. միլանյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։

«Ներաձուրիների» հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը վաստակեց 17 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ «Ջալոռոսիները» 10 միավորով 10-րդ տեղում են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023