Լիվերպուլ – Ռեալ. առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։
Առաջին խաղակեսում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն և մի քանի անգամ կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան 5 անգամ փրկեց իր թիմին, իսկ դրվագներից մեկում էլ գնդակը դիպավ դարպասաձողին։
Խաղակեսի վերջնամասում` 44-րդ րոպեին, Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպումը սպասարկող մրցավարները տևական ժամանակ քննարկեցին դրվագը և, ի վերջո, խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեցին դարպասի գրավումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
