Լիվերպուլը ջարդուփշուր արեց Յունայթեդին` ջախջախելով վերջինիս «Օլդ Թրաֆորդում»🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»։
Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Լիվերպուլը», 13-րդ րոպեի դրությամբ, Նաբի Կեյտայի ու Դիոգու Ժոտայի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ոչ մի կերպ ուշքի չեկան այդ սառը ցնցուղից և նախքան ընդմիջման գնալը ստիպված էին ևս երկու գնդակ հանել սեփական դարպասից. 38-րդ ու 45+3-րդ րոպեներին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը` հաշիվը դարձնելով արդեն ջախջախիչ` 4:0։
Նոր-նոր էր սկսվել երկրորդ խաղակեսը, երբ 50-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հնգապատկեց իր թիմի առավելությունը, իսկ ինքը դարձավ արդեն հեթ-տրիկի հեղինակ։
Հավելենք, որ եգիպտոսցի վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում խփել է արդեն 10 գոլ և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Կարմիր սատանաների» դժբախտություններն այդքանով չավարտվեցին, քանի որ 60-րդ րոպեին անչափ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Պոլ Պոգբան։
Այդ դրվագից հետո «Լիվերպուլն» այլևս սրություն չէր մտցնում հարձակման գծում, իսկ «Յունայթեդի» ֆուտբոլիստները անօգնական տեսք ունեին և ոչինչ չէին կարողանում առաջարկել մրցակցին։
Խաղավարտին մոտ այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով պարզապես ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 21 միավոր և վերադարձավ 2-րդ հորիզոնական` շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 14 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Նաբի Կեյտա, Օլե-Գունար-Սուլշեր