Լիվերպուլ – Ատլետիկո հանդիպումը հանդիսացել է նվազագույնը 41 հոգու մահվան պատճառ
Edge Health ընկերությունը անցկացրել է հետազոտություն և հայտարարել է, թե քանի հոգի է մահացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – «Ատլետիկո» պատասխան հանդիպման հանդիպման հետևանքով, որը տեղի է ունեցել լեփ-լեցուն տրիբունաների ներքո։
The Sunday Times-ը հրապարակել է հետազոտության արդյունքները, ըստ որի, փորձագետները հիմնվել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախախարության պաշտոնական տվյալների վրա։ Ըստ այդ տվյալների՝ «Լիվերպուլ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման հետևանքով մահացել է նվազագույնը 41 մարդ, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով։ Այդ հանդիպմանը ներկա են եղել 52 հազար մարդ, որոնց 3 հազարը «Ատլետիկոյի» երկրպագուներն են եղել։
«Չի եղել որևէ իմաստ թույլ տալ «Ատլետիկոյի» 3 հազար երկրպագուի մուտք գործել Լիվերպուլ։ Դա մեծ սխալ էր։ Նույնիսկ այդ ժամանակ պետք էր լինել չափազանց զգուշավոր»,- մարտին հայտարարել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարիտնես-Ալմեյդան Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։
Նշենք նաև, որ հանդիպման օրը՝ մարտի 11-ին, Իսպանիայում գրանցվել էր կորոնավիրուսի 2200 դեպք, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 460։
Հիշեցնենք, որ այդ հանդիպման շրջանակում մադրիդյան ակումբը լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով կամային հաղթանակ է տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
# Ատլետիկո Մադրիդ, Լիվերպուլ, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա