Լիվերպուլն ու Չելսին համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Չելսիի» դեմ։
«Ազնվականները» սառը ցնցուղ էին պատրաստել տանտերերի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Կայ Հավերցն առաջ մղեց «Չելսիին», սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը խաղից դուրս վիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։
Հանդիպման մնացած ժամանակահատավածում հիմնականում հավասար պայքար ծավալվեց. կողմերն ունեին գոլի հեղինակ դառնալու մի շարք հնարավորություններ, սակայն այս խաղում այդպես էլ դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Այսպիսով, «Չելսին» ու «Լիվերպուլը» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
«Թոշակառուները» նույնպես ունեն 29 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 10-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գրեհեմ Փոթեր, Լիվերպուլ, Կայ Հավերց, Մայքլ Օլիվեր, Յուրգեն-Կլոպ, Չելսի