Լիվերպուլի և Ռոմայի նախկին պաշտպանը դստեր հետ վթարի է ենթարկվել
Ինչպես տեղեկացնում է Dagbladet-ը, «Լիվերպուլի» և «Ռոմայի» նախկին պաշտպան Յոն-Արնե Ռիսեն 19-ամյա դստեր հետ վթարի ենթարկվել։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։
Վթարը տեղի է ունեցել մայրուղու վրա։ Նորվեգացի նախկին ֆուտբոլիստը դստեր հետ վերադառնալիս է եղել Օլեսուն քաղաք։
Նշվում է, վթարի պատճառը եղել է մայրուղու վրա եղած փոսը, ինչի պատճառով Ռիսեն մեքենայով բախվել է ճանապարհի պաշտպանիչ հատվածին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռիսեի և նրա դստեր կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
# Լիվերպուլ, Յոն-Արնե Ռիսե, Ռոմա