Լիվերպուլի ֆիասկոն. Սլոթի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գերխոշոր անակնկալ գրանցվեց. հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։
«Անտառապահների» հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Կալում Հոդսոն-Օդոյին։
Հանդիպման հերոսներից էր նաև «Ֆորեսթի» դարպասապահ Մացս Սելսը, որը կատարեց 5 սեյվ։
OptaJoe-ի փոխանցմամբ` «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալվելիս «Լիվերպուլին» նախորդ անգամ հաղթել էր 1969 թ. փետրվարին։
Նունու Էսպիրիտու Սանտուի գլխավորած թիմը վաստակեց 8 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ։ «Լիվերպուլը», որն Արնե Սլոթի գլխավորությանբ առաջին պարտությունն է կրել, 9 միավորով երկրորդ տողում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Արնե Սլոտ, Լիվերպուլ, Կալում Հոդսոն-Օդոյի, Նոթինգհեմ Ֆորեսթ, Նունու Էսպիրիտու Սանտու