Լիվերպուլի ֆիասկոն. Կլոպի թիմը պարտվեց Նոթինգհեմ Ֆորեսթին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում խոշոր անակնկալ գրանցվեց. «անտառապահները» հաղթեցին 1:0 հաշվով։
«Նոթինգհեմ Ֆորեսթին» հաղթանակ պարգևեց 55-րդ րոպեին Տոնի Ավոնիյիի խփած միակ գնդակը։
Հանդիպման հերոս դարձավ տանտերերի դարպասապահ Դին Հենդերսոնը` կատարելով 7 սեյվ։
Նշենք, որ «Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ հաղթանակ տոնել էր օգոստոսի 14-ին` 1:0 հաշվով առավելության հասնելով «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Սթիվ Կուպերի թիմն այդ ընթացքում չէր հաղթել 9 խաղում` կրելով 6 պարտություն։
Այս հաղթանակից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» վաստակեց 9 միավոր, շրջանցեց «Լեսթերին», լքեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը` բարձրանալով 19-րդ տեղ։
«Լիվերպուլը», 16 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դին Հենդերսոն, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Տոնի Ավոնիյի