Լիվերպուլի սանի անհավանական գոլը դաշտի կենտրոնից 124-րդ րոպեին🎥

Լիվերպուլի սանի անհավանական գոլը դաշտի կենտրոնից 124-րդ րոպեին🎥

26/07/2021 - 11:26

Իռլանդիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Վոթերֆորդ Յունայթեդը» 11-մետրանոցներով հաղթել է «Ալթոն Թաունին»։

Հանդիպումն իրապես անցել է գերթրիլլերային սցենարով, քանի ոը հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3:3 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի 120+2-րդ ու 120+4-րդ րոպեներին կողմերը փոխանակվել են խփած գնդակներով։

120+2-րդ րոպեին «Վոթերֆորդ Յունայթեդի» պաշտպան Ջորջ Ֆորեսթն առաջ է մղել իր թիմին` հաշիվը դարձնելով 4:3։

Թվում էր` վերջ, «Ալթոն Թաունն» այլևս ժամանակ չի ունենա խաղը փրկելու, սակայն դաշտի կենտրոնից գնդակը խաղարկելուց անմիջապես հետո Գլեն Մակոլին միանգամից գրավեց մրցակցի դարպասը…. 4:4։

Մակոլին այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար։

Ամեն դեպքում, «վիճակախաղի» օգնությամբ հաղթեց «Վոթերֆորդը», քանի որ «Ալթոն Թաունի» ֆուտբոլիստները չափազանց անհաջող են իրացրել իրենց հարվածները։

Հատկանշական է, որ «Ալթոն Թաունի» ֆուտնոլիստները 11-մետրանոցների շրջանակու միայն մեկ անգամ են գոլ խփել, որն էլ գրանցվել է հենց Գլեն Մակոլիի անվան դիմաց։

Հավելենք, որ Մակոլին 20 տարեկան է և հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2016-19 թթ. և մերսիսայդյան ակումբի Մ-18 տարեկանների թիմում անցկացրել է 46 հանդիպում` դառնալով 26 գոլի հեղինակ։

Երիտասարդ հարձակվողը «Ալթոն Թաունի» շարքերը համալրել է սույն թվականի հուլիսին 23-ին և իր դեբյուտային խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023